Բաժիններ՝

«Բանը հասել է անգամ նրան, որ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում նյութ է տեղադրում հաջորդ օրվա ամսաթվի ներքո». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր տեղեկություն տարածվեց, որ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հանձնարարել է ակտիվորեն հանրությանը ներկայացնել, որ պետական մարմիններն ամենօրյա եռուզեռի մեջ են և խոսք չի կարող լինել դրանց կազմալուծված լինելու մասին:

Կարևոր չէ աշխատանքի բովանդակությունը, կայացվող որոշումների որակը, դրանցով խնդիրներ լուծելու մակարդակը, կարևորը ձևն է, աշխատանք կատարելու իմիտացիան: Գործող իշխանության ձեռնադրած Սահմանադրական դատարանի նորանշանակ նախագահ Արման Դիլանյանը ևս ջանք ու եռանդ չխնայելով լծվել է ի կատար ածելու Փաշինյանի հանձնարարականը:

Բանը հասել է անգամ նրան, որ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում նյութ է տեղադրում հաջորդ օրվա ամսաթվի ներքո: Այսօր` փետրվարի 5-ին Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի կազմավորման 25 ամյակին նվիրված ուղերձ է տեղադրել Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում` փետրվարի 6-ի ամսաթվի ներքո: Դա իրավական տիրույթում ոչ այլ ինչ է, քան կեղծիք, պատմական տիրույթում ևս, քանի որ ուղերձը փաստացի տեղադրել է փետրվարի 5-ին և նշել` «Այսօր լրանում Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձը», այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը կազմավորվել է փետրվարի 6-ին, իսկ այլ տիրույթներում` անլուրջ, փնթի, անպատասխանատու վերաբերմունք է:

Բազմիցս են եղել հրապարակումներ, որ Արման Դիլանյանն այդպես է ապահովում նաև Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը: Վայ սահմանադրական արդարադատությանը: Ինչ ասես մարդն անում է այն ինչ կարող է և ունակ է…

Շնորհակալություն Արման Դիլանյան, որ ուղերձդ չես տեղադրել փետրվարի 31-ի ամսաթվի ներքո… Չնայած կարող է այդ օրվա համար էլ նյութ ունես տեղադրելու, ինչ իմանանք…»:

No photo description available.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս