Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 16.688 դեպք են հայտնաբերել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 16 688-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 3 934 606-ի, փետրվարի 5-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։
Հրարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալների համաձայն, նոր դեպքերի աճը կազմել է 0,43 տոկոս: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 23 582-ով: Ընդամենը բուժվել է 3 413 495 մարդ: Այսպիսով, 11 օր առողջացած հիվանդների քանակը գերազանցում է վարակման նոր դեպքերի թիվը: Առողջացածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 86,8 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 527-ով՝ մեկ օր առաջվա 521-ի դիմաց, մինչեւ 75 732:
Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1,92 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Մոսկվայում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով 2 032 վարակված՝ մեկ օր առաջվա 2 095-ի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: