Նոյեմբերյանի ոստիկանները բացահայտել են «անհաղորդում» դանակահարության դեպքը
Փետրվարի 1-ին միջադեպ է եղել Նոյեմբերյան քաղաքի Ոսկեվան բնակավայրում: Այն ավարտվել էր դանակահարությամբ, սակայն ոչ հիվանդանոց, ոչ էլ ոստիկանություն դիմող չէր եղել:
Նոյեմբերյանի քրեական հետախույզներն այդ մասին տեղեկացան բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցների արդյունքում:
Նրանք պարզեցին, որ փետրվարի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ծագած վիճաբանության ժամանակ, նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա երիտասարդը դանակով հարվածել է Կողբ գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ 17-ամյա տղային` պատճառելով վնասվածք:
Արդեն փետրվարի 2-ին դանակահարողը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում խոստովանեց արարքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանցագործության գործիքը` գաղտնի փականով դանակը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: