Լուսառատ գյուղի բուժամբուլատորիայից գողություն է կատարվել
Հունվարի 10-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուսառատ գյուղի բուժամբուլատորիայից գողություն է կատարվել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին բուժամբուլատորիայի աշխատասենյակներից մեկի պատուհանը և գողացել համակարգչային սարքավորումներ՝ ստեղնաշար, բարձրախոսներ, տեսախցիկ և այլ աքսեսուարներ:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին։ Հաղորդումից օրեր անց գաղտնի հափշտակությունը բացահայտվեց համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տվյալներն իրացնելու արդյունքում։ Պարզվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի մի անչափահաս բնակիչ:
Փետրվարի 1-ին նա ներկայացվեց ոստիկանության Արարատի բաժին:
Հարուցվել է քրեական գործ։
Գողոնը հայտնաբերվել է։
Կատարվում է նախաքննություն: