ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր Visa Signature պրեմիում դասի քարտ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում դասի հաճախորդներին է առաջարկում «Պրիվիլեգիա» փաթեթը՝ Visa Signature տեսակի քարտով, որն իր մեջ ներառում է բանկային ծառայությունների լայն ընտրանի և մի շարք արտոնություններ՝ ինչպես քարտապանի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների համար:
Visa Signature քարտի հիման վրա տրամադրվող «Պրիվիլեգիա» փաթեթը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք, ելնելով իրենց զբաղվածությունից, ակնկալում են պրոֆեսիոնալ և անհատական սպասարկում:
Հաշվի առնելով պրեմիում դասի իր հաճախորդների պահանջներն ու ցանկությունները՝ Բանկն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
- անվճար Visa Signature պրեմիում քարտ,
- 2 անվճար Visa Platinum քարտեր՝ հաճախորդի ընտանիքի անդամների համար,
- ՎՏԲ-Հայաստան Բանկի, ՀՀ և արտասահմանում այլ բանկերի բանկոմատներից սեփական միջոցների անվճար կանխիկացման հնարավորություն՝ տվյալ ծառայության համար տարեկան 50,000 ՀՀ դրամ սակագնի կիրառմամբ,
- ավանդների ձևակերպում՝ գործող տոկոսադրույքից 0.2%-ով բարձր տոկոսադրույքով,
- վարկային քարտ՝ մինչև 55 օր մարման արտոնյալ ժամանակահատվածով,
- վարկավորման արտոնյալ պայմաններ և գործընթաց,
- 50% զեղչ Բանկի անհատական պահատուփերում թանկարժեք իրեր պահելու համար:
«Պրիվիլեգիա» փաթեթը ներառում է անհատական մենեջերի ծառայություն, որը փաթեթի սեփականատիրոջը և նրա րնտանիքի անդամներին ապահովում է արագ և հարմարավետ սպասարկում՝ Բանկի բոլոր ծառայությունների հասանելիությամբ՝ երաշխավորելով հարմարավետ, բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում:
Պրեմիում փաթեթի հիմքում Visa Signature քարտն է՝ հետևյալ հնարավորություններով.
- ճանապարհորդական ապահովագրություն՝ 750,000 ԱՄՆ դոլար փոխհատուցման սահմանաչափով՝ տարվա 365 օրվա ընթացքում ամբողջ աշխարհով ճանապարհորդելիս: Ապահովագրական պոլիսը փոխհատուցում է բժշկական հաշիվները, դժբախտ պատահարները, չվերթի հետաձգումը կամ չեղարկումը, ուղեբեռի կորուստը և այլն: Ապահովագրությունը ծածկում է նաև հաճախորդի հետ ճանապարհորդող ամուսնու/կնոջ և երեխաների (մինչև 5 անձ) ծախսերը: Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել +442087628373 հեռախոսահամարով կամ [email protected] փոստով,
- «Մուտք Lounge Key գոտիներ» ծառայություն. 100-ից ավել երկրների և 300-ից ավել քաղաքների՝ 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ տարվա ընթացքում 4 անվճար մուտքի հնարավորություն: VIP գոտիներ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել Visa Signature/Visa Platinum քարտը,
- զեղչային լավագույն ծրագրեր. զեղչերի ամբողջական ցանկը և մանրամասն տեղեկատվությունը՝ այս կայքում,
- «Visa Luxury Hotels Collection» ծառայություն. հյուրանոցներում արտոնություններ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է հյուրանոց ամրագրել այս կայքում և վճարել կացության համար Visa Signature քարտով,
- հաճախորդների աջակցության համընդհանուր ծառայություն․ քարտի կորստի դեպքում վերջինիս վերաթողարկման հրատապ ծառայություն և կանխիկ դրամական միջոցների տրամադրում,
- միջազգային բժշկական և տեղեկատվական օգնության ցուցաբերում,
- «Կոնսյերժ» ծառայություն 24/7՝ ճամփորդությունների պլանավորում, տոմսերի և ռեստորանում սեղանի ամրագրում, նվերների ընտրություն և առաքում ամենապահանջկոտ հաճախորդների համար` +995706070309 հեռախոսահամարով և [email protected] էլ. հասցեով:
- գնումների պաշտպանություն. ծրագիրն ավտոմատ կերպով տարածվում է Visa Signature քարտով ամբողջությամբ վճարված գնումների վրա, սկսում է գործել քարտի տրամադման պահից և չի պահանջում որևէ փաստաթղթի ստորագրում:
Հաճախորդների հարմարավետության նպատակով՝ փաթեթի սպասարկման միջնորդավճարը կարող է սահմանվել իրենց իսկ ընտրությամբ մի քանի տարբերակներով՝ տարեկան՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, կիսամյակային՝ 100 հազ. ՀՀ դրամ, եռամսյակային՝ 60 հազ. ՀՀ դրամ և ամսական՝ 20 հազ. ՀՀ դրամ:
Բանկում 15 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ավանդ ձևակերպած հաճախորդներին (այդ թվում ընտանիքի անդամներին) փաթեթը տրամադրվում է անվճար:
Visa Signature քարտի հիմքով «Պրիվիլեգիա» փաթեթը կարելի է ձևակերպել Բանկի «Պրիվիլեգիա» մասնաճյուղում՝ Մոսկովյան 35, 71/1 հասցեով: Բանկի ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղը տրամադրում է արտոնյալ պայմաններով բանկային ծառայությունների լայն տեսականի:
«Պրիվիլեգիա» մասնաճյուղն առաջարկում է նաև ներդրումային և բրոքերային ծառայություններ՝ ռուսական և արտասահմանյան արժեթղթերի շուկայում բրոքերային գործարքներ կնքելու համար՝ Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои инвестиции» բջջային հավելվածի միջոցով: Բանկի ներդրումների և բրոքերային ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով:
Պրեմիում դասի հաճախորդների տրամադրության տակ են՝
- պահատուփեր՝ նախատեսված թանկարժեք իրերի պահատվության համար,
- հարմարավետ սրահներ՝ նախատեսված գործնական հանդիպումներ անցկացնելու կամ պարզապես մեկ գավաթ սուրճի շուրջ հանգստանալու համար:
- ավտոմեքենայի համար հսկվող փակ կայանատեղի:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքում՝ այս հղմամբ կամ զանգահարելով «Պրիվիլեգիա» մասնաճյուղ՝ +374 (10) 606090 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: