Նոր դիսփլեյները թույլ կտան զգալ նկարը ձեռքով
BOE ընկերության կողմից առաջարկվել է սմարթֆոնների և այլ սարքերի էկրանների հետ փոխգործակցության հետաքրքիր տարբերակ:
Դատելով արտոնագրում նշված նկարագրությունից՝ դիսփլեյն աշխատում է փոքր սարքի հետ համատեղ, որը մարդը պետք է հագնի իր մատին: Երբ օգտվողն այս սարքով ձեռքը տեղափոխում է ցուցադրման մակերևույթի վրա, սենսորային վահանակում տեղադրված սենսորն էկրանի վրա տեղեկատվություն է փոխանցում ձեռքի սարքին` տեղի է ունենում շոշափելի արձագանք: Այսպիսով, մարդը կարող է բառացիորեն զգալ այն, ինչ ցուցադրում է էկրանը։
Տեխնոլոգիան հատկապես արդիական է այն մարդկանց համար, ովքեր տեսողության խնդիրներ ունեն: BOE-ն ասում է, որ իրենց հորինած էկրանը՝ կոմպակտ սարքի հետ միասին, մարդկանց համար ավելի հեշտ կդարձնի բրայլյան տառատեսակի հետ աշխատանքը թվային միջավայրում:
Որպես հիշեցում, բրայլյան տառերի փոխարեն՝ օգտագործում է վեց կետ: Ներկայումս բրայլյան տառերի հետ աշխատող էլեկտրոնային սարքերը շատ սահմանափակ են ցուցադրվող բովանդակության քանակով և տեսակով՝ հիմնականում դրանք օգնում են փոխազդել տեքստային տեղեկատվության, այլ ոչ թե նկարների հետ: Բացի այդ, դրանք բավականին թանկ են:
Եթե BOE-ն՝ դիսփլեյների ամենամեծ արտադրողը, կարող է արտոնագրված տեխնոլոգիան կիրառել առևտրային սարքերում և այն հասանելի դարձնել օգտվողներին, դա կհեշտացնի տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց կյանքը և թույլ կտա մյուսներին փորձել սարքերի ցուցադրման և պատկերների հետ փոխազդելու նոր եղանակներ:
Սիրարփի Աղաբաբյան