Ռուսաստանում ոսկու արտադրությունը 2020 թվականի 11 ամսում 6,78 տոկոսով նվազել է
2020 թվականի հունվար–նոյեմբերին Ռուսաստանում ոսկու արտադրության ծավալը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 6,78 տոկոսով եւ կազմել 314,41 տոննա, հաղորդվում է ՌԴ-ի ֆինանսների նախարարության կայքում։ Մեկ տարի առաջ Ռուսաստանում արտադրվել է 337,26 տոննա ոսկի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: