«Սիսիանից և մերձակա գյուղերից ում կարողացել, բերել էին». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ չէր, որ իրեն Սյունիքի մյուս քաղաքաներում կընդունեն այնպես, ինչպես Սիսիանում, այդ պատճառով էլ չգնաց այդ քաղաքներ:

Հիշեցնենք՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինայնն այցելել էր Սյունիք, սակայն կարողացավ շրջել միայն Սիսիանում: Քաղաքապետն այնտեղ չէր․ նա այն մարդկանց կողքին էր, ովքեր փակել էին Գորիս-Կապան ճանապարհը, որպեսզի թույլ չտան վարչապետին մտնել Սյունիք: Վաղ առավոտից բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով ավելի վաղ կոչ էր արել թույլ չտալ Փաշինյանին մտնել Սյունիք: Սիսիանում շրջելուց հետո Փաշինյանը վերադարձավ Երևան՝ պնդելով, թե սգի օրով ուժային գործողությունների չեն գնա:

Սակայն արդարության համար նշենք, որ սգի օրով՝ դեկտեմբերի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր բարձրացավ ոստիկանության կողմից ուժի կիրառման պայմաններում: Վարչապետը նաև նշել էր, թե իր համոզմամբ՝ ճանապարհը փակել են, որպեսզի ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։

«Չէի ասի, որ Սիսիանում իրեն լավ են ընդունել, զգացվեց որ պարտատիվն է հավաքվել: Սիսիանից և մեձակա գյուղերից ում կարողացել քերել, բերել էին: Եթե ինքը այդքան վստահ լիներ, որ Գորիսում, Մեղրիում, Կապանում նույն վերաբերմունքին կարժանանար առանց երկմտելու կգնար, ուղղակի վախեցավ, և մեդիա առումով իր այսօրվա ակցիան պռավալի ենթարկվեց: Ինքն իր նպատակին չհասավ, իսկ նպատակ էր դրված հանդիպել ոչ միայն Սիսիանի, այլև Գորիսի, Կապանի, Մեղրիի բնակիչների հետ, և դա չիրականացավ: Դա փախուստ էր Սյունիքից»,- ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, ով Քննչական կոմիտեի մոտ էր եկել՝ աջակցելու ձերբակալված Առուշ Առուշանյանին:

Մեդիափորձագետի պնդմամբ՝ վարչապետը նույնքան վախեցած էր նաև Եռաբլուր բարձրանալիս:

«Մարդն էն հոգեկան վիճակում էր, որ բժշկական դիմակով քիթն էր սրբում, դնում գրպանը: Մարդն այդ պահին ադեկվատ իրավիճակի մեջ չէր, և չէր հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Նպատակ ուներ գալ, մի գերեզմանի մոտ խնկարկել, նկարվել, հետ գնալ, բռնի ուժով ինչ-որ բանի հասավ, բայց իրականում մենք տեսանք  էդ զոնտիկները, բռոնե պայուսակները, որոնք պահպանում էին իրեն: Ասել, որ դա էն ժողովրդական վարչապետն էր, որ հանգիստ փողոցով քայլում էր, իրեն մոտենում էին, ասում էին սելֆի անենք, այլևս այդպիսի բան չկա, ինքը կարող է երթևեկել Հայաստանում միայն 2000-անոց շքախմբով, որի մեծ մասը ոստիկանությունն ու ուժայիններն են: Փաստորեն եթե ոստիկանությունն իր կողքին չլինի, ինքն էլ չի լինի: Մարդը լիովին կախված է ոստիկանության և հատուկ ծառայությունների քմահաճույքից: Ասել, որ նա ներկայացնում է Հայաստանի ղեկավարությունը, այսուհետ սուտ է, նամանավանդ ժողովրդի իշխանությունը»,- ասաց Քոչարյանը:

Փաշինյանի այն պնդումներին, թե իրականությունն այլ է, սակայն իր, իր ընտանիքի, իր կառավարության դեմ մեդիատեռոր է իրականացվում, մեդիափորձագետը հակադարձեց, որ 2.5 տարի մեդիատեռոր իրականացնում է Նիկոլ Փաշինյանն՝ իր ՊՈԱԿ-ի, ֆեյքերի ֆաբրիկայի, յութուբ հայտնի ալիքներով, որոնք հիմա էլ շարունակում են մեդիատեռորը:

«Իր խոսքերով ասեմ՝ երկրում իրավիճակ է փոխվել, ցավոք, ինքն էլ չի հասկանում, որ իրավիճակը փոխվել է, իրականությունը չի պատկերացնում, որ իրեն սխալ են զեկուցում»,-ասաց Քոչարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս