Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» երբեք չի հանձնվում. սա ակումբային առանձնահատկություն է»․ Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում տարած հաղթանակը (3:2): Թիմը պարտվում էր 2։0 հաշվով, բայց հետո քամբեք արեց՝ Էդինսոն Կավանիի հաղթական գոլերի շնորհիվ:

«Թիմն ավելի ու ավելի լավն է դառնում, սա այն է, ինչ ուզում եմ տեսնել: Մենք լավ մարզավիճակում ենք:

Ընդմիջման ժամանակ ես բավականին հանգիստ էի: Կարևոր էր մեկ այլ գոլ բաց չթողնել և  խփել: Նման խաղում միշտ այդպիսի հնարավորություն կլինի: Հանդիպման ընթացքում մենք 5-6 հստակ պահ ունեինք, այնպես որ, ստիպված էինք օգտագործել դրանք: Դա աշխատեց։

Կավանին մեծ ազդեցություն ունեցավ: Գործողությունների կենտրոնում գտնվելու նրա ցանկությունը կենտրոնի հաջողության բանալին է:

«Մանչեսթեր Յունայթեդը» երբեք չի հանձնվում. սա ակումբային առանձնահատկություն է: Բացարձակապես ոչ մի հնարավորություն չկար, որ նույնիսկ մեկ խաղացող հանձնվեր: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողի համար կարևոր հատկանիշ է»,- ասել է Սուլշերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30