Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Նոյեմբերի 29-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց թիմի մարզական հավաքը։ Մեր ազգային ընտրանին պատրաստվում է ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ Բուլղարիայի հավաքականի հետ 2 հանդիպումներին, որոնք կկայանան դեկտեմբերի 6-ին և 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմարզվի մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ դեկտեմբերի 5-ին կմեկնի Բուլղարիա։
Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան
Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա
Էրիկ Հարությունյան – ՀՊՏՀ
Արտյոմ Զաքարյան – «Արարատ-Արմենիա»
Սարո Գալստյան – «Լեո»
Անդրանիկ Կարապետյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Հակոբ Ուզունյան – «Լեո»
Կելսոն Վինիսիուս – «Բեթուն», Ֆրանսիա
Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա», Լեհաստան
Էնրիկե Դա Սիլվա – «Բեթուն», Ֆրանսիա
Դավիթ Ասլանյան – «Սիպար», Տաջիկստան
Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900», Բելառուս
Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» Սամարա, Ռուսաստան
Արթուր Մելքոնյան – «Ստալիցա», Բելառուս
Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ», Ռուսաստան
Եվս 2 ֆուտբոլիստի՝ հավաքականին միանալ-չմիանալու հարցը կորոշվի մոտ օրերս: