Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ. Ղազինյանը՝ Փաշինյանի գրառման մասին

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր պետական դավաճանը խոստովանեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվել է բացառապես քաղաքական հետապնդում, իսկ դատախազությունը գործել է իր անմիջական ցուցումով։

Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ՝ մեղադրելով նրան քաղաքական հրահանգով քրեական մեղադրանքներ առաջադրելու մեջ։

Հարգելի գործընկեր դատախազներ, դուք դեռ ժամանակ ունեք ապացուցելու, որ գործում եք պետական շահի վրա և չեք ենթարկվում քաղաքական հրահանգների։ Արե՛ք ձեր քայլը դեպի օրինականություն։

Հավատացնում եմ, նա ձեզ չի խնայելու, «փուռն է տալու» բոլորիդ՝ առանց աչքը թարթելու։
Մտածե՛ք, քանի դեռ ժամանակ ունեք . . .»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30