
Ծովասար գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղում տուն է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծովասար գյուղի 15-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի նկուղային հարկում գտնվող անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ նոյեմբերի 24-ին, ժամը 00։25-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։