«Այդ բանակը կայացավ և մեծացավ մեր գրկում, ուրեմն մենք իրավունք չունենք իրեն դավաճանելու». Շուշան Պետրոսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն Ազատության հրապարակում դիմելով հայրենակիցներին՝ ասաց. «Ես երբեք չեմ ասել, որ սիրում եմ ձեզ, երբեք չեմ ասել, որ խոնարհվում եմ ձեր առջև. Ես այդպես սիրով ու խոնարհումով ապրել եմ միշտ,  ապրում եմ և պիտի ապրեմ»:

Երգչուհին կատարեց  «Երազ իմ երկիր հայրենի» երգը, որը մեր բանակի խորհրդանիշն է, ՀՀ բանակի հիմնը. «Այդ բանակը կայացավ և մեծացավ մեր գրկում, ուրեմն մենք իրավունք չունենք իրեն դավաճանելու, ուրեմն պետք է սպեղանենք վերքերը, ուրեմն պետք է ամրացնենք մեր բանակը»:

«Նիկոլը դավաճան է»,- իր ելույթը եզրափակեց Շուշան Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30