Մեկ տոննա թղթի վերամշակումը խնայում է 17 ծառ. Հիշարժան փաստեր
Հիշարժան փաստեր
-Չինացիներն աշխարհում առաջինն էին, որ սկսեցին ձեռքով թուղթ արտադրել: Դա տեղի է ունեցել գրեթե 2000 տարի առաջ:
-Պապիրուսի ամենահին հետքը Եգիպտոսից է, մ.թ.ա. 3000 թվականից:
-Թղթի վրա ջրանիշները առաջին անգամ օգտագործվել են 13-րդ դարում Իտալիայում:
-Թուղթը Եվրոպա եկավ արաբական առեւտրականների միջոցով, ովքեր չինացիներից սովորեցին դրա գաղտնիքները:
-Մեկ տոննա թղթի վերամշակումը խնայում է 17 ծառ:
-Աշխարհում թղթի ամենամեծ արտադրողները ԱՄՆ-ն եւ Կանադան են: Դրանցից հետո Ֆինլանդիան է, Ճապոնիան եւ Շվեդիան:
-Զուգարանի թուղթը սկսեց արտադրվել 9-րդ դարի վերջին, Չինաստանում:
-Թղթի օգտագործումը աճում է յուրաքանչյուր տարի:
-Թղթի վրա ամենահին եվրոպական փաստաթուղթը գրվել է 1109 թվականին: Այն գրել է Սիցիլիայի Ռոջեր Բ թագավորը՝ հունարեն եւ արաբերեն:
-Վերջին 200 տարվա ընթացքում Երկրի անտառների 50 տոկոսը մաքրվել կամ այրվել է:
-Ամերիկացիներն ամեն օր գնում են մոտ 62 միլիոն թերթ եւ դրանցից դուրս հանում շուրջ 44 միլիոնը:
-Իր կյանքի ընթացքում Ամերիկայի մի քաղաքացին օգտագործում է 465 ծառ իր թղթի կարիքների համար:
-Յուրաքանչյուր աղբավայրի շուրջ 73 տոկոսը թղթե եւ ստվարաթղթե տուփեր են:
-Ամերիկյան առաջին թղթադրամը ստեղծվել է 1690 թվականին:
-Առաջին գիրքը, որը պատրաստվել է արդյունաբերական թղթից, տպագրվել է 1804 թվականին: