Բաժիններ՝

Սուարեսը վարակվել է կորոնավիրուսով և չի խաղա «Բարսայի» հետ

Ուրուգվայի ազգային հավաքականը հայտնել է կորոնավիրուսով վարակվելու երեք դեպքի մասին:

Հարձակվող Լուիս Սուարեսը («Ատլետիկո») և դարպասապահ Ռոդրիգո Մունյոզը («Սերո Պորտենո»), ինչպես նաև թիմի անդամ Մատիաս Ֆարալը վարակվել են COVID-19-ով. թեստերը դրական են եղել:

Սուարեսը բաց կթողնի Լա Լիգայի խաղերը «Բարսելոնայի»՝ իր նախկին ակումբի և «Վալենսիայի» դեմ, և, հավանաբար, Չեմպիոնների լիգայում չի խաղա «Լոկոմոտիվի» հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս