«Շնորհակալ եմ, պարոն նախարար»․ Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհակալ եմ, պարոն նախարար:
Ինձ համար մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ նման բարձր մասնագիտական որակներով և մարդկային վեհ հատկանիշներով օժտված դիվանագետի հետ, ով անգամ ամենաբարդ իրադրությունում պահպանում է օլիմպիական սառնասրտություն և անարդարության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականություն:
Ձեզ հետ անցած համատեղ աշխատանքային ուղին ինձ համար կյանքի մեծ դպրոց է, որի առանցքը դիվանագետի, պետական աշխատողի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելն է:
Շնորհակալ եմ ամեն ինչի համար, պարոն Մնացականյան»: