«Պուտինն ասում է, որ Նիկոլի պատճառով կորցրել ենք Շուշին, բայց ինքը դավաճան չի, այսինքն Նիկոլին ու իր ընտանիքին անվտանգության երաշխիքներ է տալու». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարճ ասած, Պուտինն ասում է, որ Նիկոլի պատճառով կորցրել ենք Շուշին, բայց ինքը դավաճան չի, այսինքն Նիկոլին ու իր ընտանիքին անվտանգության երաշխիքներ է տալու (Ռուբլյովկայում, Յանուկովիչի առանձնատան հարեւանությամբ), եթե պայմանավորվածությունը մինչեւ վերջ տանի։

Նաեւ ասում է, որ նա պետք է շուտով հեռանա (իսկ թե ինչ կլինեն իր թիմակիցներն, ապա դա իրենց եւ իրենց կուռատորների պրոբլեմն է)։

Դե որ Նիկոլը էլ սուտասան է, դա էլ հո նորություն չի, Ռոբերտ Աբաջյանի պապիկի հեղափոխական ելույթի ժամանակներից պետք է պարզ լիներ։

Արցախի կարգավիճակն, այսինքն ապագան, հետագայի հարց է, այսինքն կախված է ապագա կառավարության կազմից։

Հեղափոխության պահով էլ ասում է, որ ոչ ոք դրանից չի խերվել սկսած ֆրանսիական ու ռուսական հեղափոխություններից, ու հասարակությանը պետք չի պառակտել, այսինքն հեռու մնացեք ավանտյուրիստներից, անկախ նրանից ծուռ են, թե դուզ են»:

Տեսանյութեր

Լրահոս