Բաժիններ՝

Ֆինլանդիայում իր գործունեությունն է դադարեցնում վերջին ռուսալեզու թերթը

«Սպեկտր» ռուսալեզու թերթը, որը Ֆինլանդիայում հրատարակվում է 1997 թվականից, դադարեցնում է իր գործունեությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է թերթի հրատարակիչ Վլադիմիր Գուսատինսկին:

Թերթը միակ ռուսալեզու թերթն է մնացել, որը կանոնավոր կերպով հրատարակվում է Ֆինլանդիայում: «Ֆինանսական դժվարությունների պատճառով թերթը մինչեւ տարեվերջ պետք է փակվի»,-նշել է նա:

«Սպեկտր» թերթն ամբողջ Ֆինլանդիայում տարածվել է բաժանորդագրությամբ, ինչպես նաեւ անվճար՝ մայրաքաղաքային տարածաշրջանում եւ Արեւելյան Ֆինլանդիայում, որը սահմանակից է Ռուսաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս