Ֆրանսիայի ոստիկանությունը տարաբնակեցնում է միգրանտների ճամբարը Փարիզի մերձակայքում
Ֆրանսիացի իրավապահները նոյեմբերի 17-ի առավոտյան ձեռնամուխ են եղել միգրանտների ճամբարի տարհանմանը Փարիզի Սեն-Դենի արվարձանում: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:
«Իմ հանձնարարությամբ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան այսօր առավոտյան ձեռնամուխ է լինում անօրինական ճամբարի տարհանմանը, որը բաղկացած է 2 հազար մարդուց, որոնք ահավոր սանիտարական պայմաններում են ապրում Սեն-Դենում: Շնորհակալություն Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանում ոստիկանության եւ ծառայության աշխատակիցների մոբիլիզացված ուժերին, որոնք նրանց ապահովում են ապաստարանով»,-գրել է Դարմանենը Twitter-ում:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, միգրանտներին առաջարկում են տեղեր զբաղեցնել ավտոբուսներում, որոնք նրանց կտեղափոխեն տեղավորման 26 կենտրոններ: Հաղորդվում է, որ ճամբարում տղամարդիկ են՝ սերված Աֆղանստանից, ինչպես նաեւ Սուդանից, Եթովպիայից եւ Սոմալիից:
Ոստիկանությունը տարվա ընթացքում մի քանի անգամ տարաբնակեցնում է Փարիզի հյուսիսում գտնվող ճամբարը, սակայն նրանք կրկին հայտնվում են: Որպես կանոն, այնտեղ մարդիկ ապրում են վրաններում եւ ինքնաշեն հյուղակներում՝ հակասանիտարական պայմաններում, ինչի պատճառով արագորեն միգրանտների «հարեւաններն» են առնում առնետները, իսկ բնակիչներն սկսում են վարակվել տարբեր հիվանդություններով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: