«Ավելի բարենպաստ առաջարկներ եղե՞լ են պատերազմը կանգնացնելու: Այո: Փաշինյանը հրաժարվե՞լ ա: Այո». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«հետաքրքիր դիսկուրս ա բացվում։

Ավելի բարենպաստ առաջարկներ եղե՞լ են պատերազմը կանգնացնելու: Այո

Փաշինյանը հրաժարվե՞լ ա: Այո

Կհասկանար իրեն հանրությունը, եթե կանգ առներ այդ պայմաններո՞վ: Ոչ

Հիմա հասկանո՞ւմ ա: Ոչ

Էն ժամանակ կյանքեր կփրկվեի՞ն: Այո

Դասեց Փաշինյանը իր անձը և իմիջը ավելի բարձր, քան Հայաստանի ու Արցախի շահե՞րն են: Այո

Էլ ինչ հետաքրքիր բան ասեց Պուտինը

– Հիմա մինչև պատերազմ ընտրված իշխանության ներքաղաքական պառակտման պտուղներն ենք քաղում։

Կարելի՞ էր պառակտել հասարակությունը պատերազմող երկրում: Ոչ

Կրում ա դրա պատասխանատվությունը իշխանությո՞ւնը: Այո

Նաև Պուտինը խոսեց Արցախի կարգավիճակի մասին։

– Ուղիղ ասվեց՝ դուք չճանաչեցիք անկախությունը և բարդացրեցիք իրավիճակը։ Օրինակ բերեց Օսյան ու Ղրիմը։

Քաղաքակա՞ն որոշում էր չճանաչելը: Այո

Խոչընդոտե՞ց դա միջազգային ճանաչմանը: Այո

Սխա՞լ էր ռազմա-քաղաքական դաշինք չկնքելը Արցախի հետ: Այո

Կօգնե՞ր դաշինքը պատերազմի ժամանակ: Այո»:

Տեսանյութեր

Լրահոս