Խոսք լինել չի կարող Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «խոսք լինել չի կարող Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին»:
«Բազմիցս ասել եմ, որ թույլ չենք տա, որ ադրբեջանական տարածքներում երկրորդ հայկական պետություն ստեղծվի: Բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել: Ասել եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Ասել եմ, որ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա ռազմական»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը, որի ելույթը հեռարձակվել է տեղի պետական հեռուստաալիքով:
Նա նշել է, որ երկրի տարածքային ամբողջականությունն այժմ վերականգնվել է: