Բաժիններ՝

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն աճել է 4.9%-ով

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 10 մլն 874.1 հազար տոննա, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 4.9%-ով։

Երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 2 մլն 472.2 հազ. տոննա (աճը 2019-ի նույն ամիսների համեմատ 6.5%), իսկ ավտոմոբիլային տրանսպորտի դեպքում այդ ցուցանիշները կազմել են 7 մլն 55.6 հազ. տոննա (աճը՝ 5.2%)։

Օդային տրանսպորտով 2020-ի հունվար-սեպտեմբերին փոխադրվել է 11.5 հազար տոննա բեռ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 19%-ով պակաս։ Մայրուղային խողովակաշարային տրանսպորտի ոլորտում գրանցվել են, համապատասխանաբար, 1 մլն 334.8 հազ. տոննա և 0.8% աճ ցուցանիշները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30