Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 3.2%-ով
ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2020թ. հոկտեմբերին կազմել է 491.7 դրամ, ինչը 3.2%-ով բարձր է 2019թ. նույն ամսվա համապատասխան ցուցանիշից (476.3 դրամ):
Սպառողական և արտարժույթի շուկաներում 2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 0.5% և 1.0% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):
Ընթացիկ տարվա հոկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 1.0% նվազում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.8% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են 1.6% և 1.7%-ով: