«Տխրահռչակ հեղափոխության սցենարը դեռ ամբողջությամբ իրականացված չէ.. Մեզ դեռ պետք է փողոց հանեն` իրար դեմ պայքարելու։ Հենց սա է սցենարի վերջին կետը…»
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արևմտյան ուժերի կողմից հրահրված հեղափոխությունները ունեն մեկ շատ ցավալի զուգադիպություն` տարածքային կորուստ…
Մինչև վերջին րոպեն հույս ունեի, որ մենք ուրիշ ենք, մեզ մոտ նման բան չի լինի… Ավաղ, սխալվեցի… Շուրջ երկու տարի մի լրատվամիջոցից մյուսն էի վազում, սոցիալական հարթակում գրառումներ էի անում, փորձում էի մեր ժողովրդին սթափեցնեի, բացատրեի, բայց կրկին ապարդյուն։
Որպես մարդ ինձ պետք է որ հանգիստ զգայի, քանզի արել եմ ամեն բան ինչ կարայի, բայց ոչ երևի կարող էի անել ավելին…
Խորհուրդս կտամ նաև այժմ… Տխրահռչակ հեղափոխության սցենարը դեռ ամբողջությամբ իրականացված չէ.. Մեզ դեռ պետք է փողոց հանեն` իրար դեմ պայքարելու։ Հենց սա է սցենարի վերջին կետը…
Այս ամենը չի լինի մեկ դեպքում. Ազգս դավաճանածը և իր թիմը անհապաղ պետք է հեռանան։ Հեռանան շատ հեռու, որ ժողովուրդը ուղղակի մոռանա իրենց գոյության մասին։
Պետք է շատ արագ ձևավորել նոր կառավարման շտաբ։ Կարծու՞մ եք պատերազմի ավարտով խնդիրները ևս ավարտվեցին. ՈՉ, մեր միասնական խնդիրները միայն ավելացան։ Մենք պետք է փորձենք նոր Հայաստան կառուցենք.. Նոր Հայաստան որում չկան նման դավաճաններ, նոր Հայաստան, որում հասարակությունը այլևս երբեք չի բերի իշխանության նման մարդկանց, նոր Հայաստան որում գերագույն արժեքը կլինի ազգը, ոչ թե անհատը…
Շատ գործ ունենք անելու, շատ…
Մենք դեռ պետք է կերտենք մեր նոր հաղթանակը, քանզի վերջինը մեր ձեռքից մեր ձեռքերով գողացան»: