Բաժիններ՝

Լիճք համայնքի բնակիչները շարունակում են օժանդակել առաջնագծին

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչները եւ արտերկրում ապրող լիճքեցիները շարունակում են աջակցություն ցուցաբերել առաջնագծին։

Ինչպես հավաստեց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, օրեր առաջ արտերկրում բնակվող լիճքեցիների կողմից գնվել եւ Հայաստան են ուղարկվել 1 միլիոն 710 հազար ռուսական ռուբլու սարքավորումներ, դեղորայք, բժշկական պարագաներ, որոնք արդեն տրամադրվել են առաջնագծի կարիքների համար։ Բացի այդ, եւս կես միլիոն ռուբլի տրամադրվել է համայնքային հիմնադրամին, որից որոշակի չափով սնունդ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են գնվել եւ ուղարկվել առաջնագիծ։ Նույն նպատակով արտերկրից համայնքային հիմնադրմին տրամադրվել է 430 հազար ռուբլի եւ 1 600 դոլար, որն ամբողջությամբ օգտագործվել է առաջնագծի կարքիների համար։

Լիճք համայնքի բնակիչները վերջին օրերի դրությամբ հանգանակել են 4 միլիոն 326 հազար դրամ՝ Հայոց բանակի կարիքների համար ձեռք բերելով սնունդ, հագուստ, դեղորայք, սարքավորումներ, այլ իրեր։ Աջակցության գործընթացը կրում է շարունակական բնույթ։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս