Բաժիններ՝

Գյումրու թատրոնի կողմից կարված գլխարկները շուտով հասնելու են առաջնագիծ

Գյումրու դրամատիկական թատրոնը շարունակում է մնալ բանակի կողքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կողմից կարված գլխարկները շուտով հասնելու են առաջնագիծ։

Կարի արհեստանոցի վերածվել է թատրոնի փորձասենյակներից մեկը, գլխարկներ կարում են բոլորը՝ դերասանից մինչև տեխնիկական աշխատակից, ռեժիսորից մինչև դերձակ: Արդեն մոտ 700 տաք գլխարկ պատրաստ է՝ դրանք շուտով կուղարկվեն առաջնագիծ: Սրանով թատրոնն իր գործը ավարտված չի համարի՝ ձեռք կբերեն նոր կտորներ, այս անգամ էլ գլխարկների հետ նաև անձրևանոցներ կարելու համար: «Գյումրու թատրոնի աշխատակազմը սեպտեմբերի աշխատավարձից ներդրում է արել, գումարն ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այնուհետ նախաձեռնել ենք հումքի գումար ներդնել եւ տաք գլխարկներ կարել ու պատրաստել հայ զինվորի համար՝ սկզբում փորձել ու գտել ենք կարի մեքենաներ, դրանք տեղափոխել թատրոնի արտադրամաս, ծանոթացել գլխարկի սովորական ձևվածքին ու սկսել արագ կարել»,-ասում է թատրոնի մենեջմենթի գծով փոխտնօրեն Տիգրան Բարսեղյանը՝ հավելելով՝ թատրոնը «Վերելք» ներկայացման ողջ հասույթը ևս փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս