Բաժիններ՝

Կարագը E, D, C, A վիտամինների աղբյուր է

Հիշարժան փաստեր

-Կարագը E, D, C, A վիտամինների աղբյուր է։ Վերջինիս յուրացման համար հարկավոր են ճարպաթթուներ, որոնք պարունակում է կարագը։ Սա նշանակում է, որ, օրինակ՝ գազարից առավելագույն օգուտ ստանալու համար հարկավոր է այն օգտագործել կարագի հետ։

-Կարագը ճարպաթթուներ է պարունակում, որոնք, հայտնվելով օրգանիզմում, չեն վերածվում ճարպային կուտակումների, այլ օրգանիզմն ապահովում են էներգիայով։ Սա նշանակում է, որ չափավոր քանակով կարագ օգտագործելու դեպքում ավելորդ կիլոգրամներ չեք հավաքի, բայց երկար ժամանակով կխուսափեք սովի զգացումից։

  • Կարագը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը։
  • Կարագը յոդի աղբյուր է, որը լավ յուրացվում է օրգանիզմում։
  • Բժիշկները խորհուրդ են տալիս կարագ օգտագործել երեխաների շրջանում՝ փորլուծության եւ մեծահասակների շրջանում՝ փորկապության դեպքերում։
  • Կարագը մեծ քանակով վիտամին K2 է պարունակում, որը կանխարգելում է կարիեսի եւ օստեոպարոզի առաջացումը։
  • Կարագը նյութ է պարունակում, որը նպաստում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակի նվազմանը եւ մեծացնում է զգայունությունն ինսուլինի նկատմամբ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս