Բաժիններ՝

Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը պատրաստված Հայաստանում. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում խփել է Եվրոպայի լիգայի ամենարագ գնդակը:

«Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը պատրաստված Հայաստանում»,-սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում իտալական «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կլուժ»-ին: Հանդիպման հենց մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսի ընթացող «գայլերին» հաջողվեց ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Նախ աչքի ընկավ Իբանեսը, այնուհետ` Մայորալը: Վերջինս երկրորդ կեսում նաև դարձավ դուբլի հեղինակ:Մեկ անգամ էլ աչքի ընկավ Պեդրոն: Ի վերջո Պաուլո Ֆոնսեկայի սաներին հաջողվեց 5:0 հաշվով պարտության մատնել «Կլուժ»-ին և միանձնյա գլխավորել A խումբը: Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30