
Իրանցի գեներալն այցելել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գուտու սահմանակից շրջաններ

Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հինգշաբթի օրը ստուգել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուն հարակից Իրանի հյուսիսարևմտյան սահմանները:
Հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։
Ստուգման ընթացքում Սալամին է ներկայացվել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի երկայնքով Իրանի սահմանագծին վերջին իրավիճակը։ Բրիգադային գեներալն ասել է, որ կայուն անվտանգությունը Իրանի համար կարմիր գիծ է:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻՀՊԿ գեներալն այցելել է Ասլանդուզի (քաղաք Արդաբիլ նահանգում) սահմանային շրջաններ , Միլ Մողանի ամբարտակ Արդաբիլ նահանգում, Իրանի հյուսիս-արևմուտք, որը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու մոտ` Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Հրամանատարը զգուշացրել է պատերազմող կողմերին Իրանի Իսլամական Հանրապետության համար անվտանգության սպառնալիք ստեղծելու մասին՝ ավելացնելով. «Չնայած անհրաժեշտ նախապատրաստություններ են արվել Իրանի սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի կամ ագրեսիային հաստատուն և ժամանակին պատասխանելու համար»:
«Կայուն անվտանգությունը մեր կարմիր գիծն է. Անվտանգության և սպառնալիքի ցանկացած ձև սահմաններում, որը կվնասի մեր սիրելի ժողովրդի խաղաղությանը և անվտանգությանը, անընդունելի է », – «ՄԵՀՐ»-ի հաղորդմամբ՝ ասել է գեներալ-մայորը: