Օպերայի բեմում լուռ աղոթք է

Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական ձևավորումը, 5 օր է, փոխվել է: Դեկորացիան փոխարինվել է ամենապարզ սեղան-աթոռով, երաժիշտներն ու մեներգիչները, աշխատակազմի անդամներն ու նաև  թատրոնի հետ առնչություն չունեցող   մարդիկ այստեղ  24 ժամ աշխատում են՝ զինվորի համար: Մկրատը ձեռքներին, երբեմն ժամերով ոտքի վրա կանգնած,  հայը  քողարկող ցանց  է գործում։  Բնավ դժվար չէ, ասում են՝ ամեն դժվարություն մոռացվում է, երբ նպատակն է արդար:

«Մեզ դիմել էին ռուսաստանաբնակ հայերը, ովքեր եկել էին ստեղ, որոնք  որոշել են  ֆինանսապես օգնեն: Իրանք օգնում են, մատերիալ են բերում, սետկաներ են բերում: Մենք, բնականաբար, որոշեցինք, որ օգնենք, օգտագործենք մեր հնարավորությունները, մեր ռեսուրսները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմի ղեկավար Արթուր Դալլաքյանը:

Օպերայի բեմում հավաքված մարդկանց ցանկությունը մեկն է՝ հաղթանակ ու խաղաղություն: Իսկ դրա համար թիկունքը պետք ամուր լինի, զինվորին սատարող։  Բոլորը մեկտեղվել ու մկրատն ու կտորը ձեռքներն առել՝ քողարկող ցանց են գործում, որ զինվորը պաշտպանված լինի, որ թշնամին ու աշխարհն իմանան՝ հայի միասնական կամքն անկոտրում է ու անպարտելի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս