«Ինձ զանգում՝ ահաբեկում են, որ ընտանիքիս կվերացնեն. ընտանիքս հիմա սարսափելի վիճակի մեջ է». Արսեն Ավետիսյան

«Կիրակի օրը ես պարոն Ծառուկյանի կողմնակիցների մոտ էի, հարցազրույց տվեցի, և արդեն 2 օր է՝ ինձ զանգում՝ ահաբեկում են, որ ընտանիքիս կվերացնեն: Ես էլ մենակ եմ, ոչ թիկունք ունեմ, ոչ մի բան: Ընտանիքս հիմա սարսափելի վիճակի մեջ է, դռները փակել՝ նստել ենք»,- ասաց 168.am-ի խմբագրություն ահազանգած ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ավելորդ է համարում բողոքելը, որովհետև «օրենքը իրենց ձեռքն է»:

«Կիրակի օրը ինձ երկու անգամ բերման են ենթարկել: Առաջին անգամը չէ, որ իմ հանդեպ բռնություն է գործադրվում ոստիկանության կողմից: Նիկոլն ինձ լավ ճանաչում է, ես իր կողքին էի հեղափոխության ժամանակ, բայց երբ տեսա, թե նա ինչ է անում, սկսեցի իր դեմ պայքարել»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930