«Քննիչները զանգեցին, ասացին՝ սխալ եմ հասկացել». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավոտյան իրեն զանգահարել և ասել են, որ պետք է խուզարկություն անեն իր աշխատասենյակում. «Երբ ես իմ էջում գրեցի այդ մասին, ինձ այստեղ ասացին, որ սխալ եմ հասկացել, իրենք մտադիր են խուզարկել Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ գրասենյակի իմ աշխատասենյակը: Քիչ առաջ զրուցեցի քննիչի հետ, ասաց, որ մենք ձեր գրասենյակի դիմաց ենք, գալու եք, թե ոչ, որովհետև ձեր աշխատասենյակում մենք սկսելու ենք խուզարկություն: Ես իրենց մաղթել եմ բարի խուզարկում, ասել եմ, որ չեմ գալում, իմ փաստաբանները խուզարկության ողջ ընթացքում կլինեն Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ գրասենյակի իմ աշխատասենյակում»:
Նա նշեց, որ սա քաղաքական բեսպրեդել է. «Լռությունը աշխատելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օգտին: Սա քաղաքական հաշվեհարդար է, միջազգային կազմակերպություններ, դեսպանատներ, որ լռում եք առ այս պահը, հուսով եմ՝ ձեր լռությունը երկար չի տևի: Ասեմ, որ ինձ լռեցնել հնարավոր չէ, մտածել, որ Նաիրա Զոհրաբյանի վրա կարելի է հարուցել ինչ-ինչ քրեական գործեր, դա ֆուտուրիստական սյուրռեալիզմ է»:
Նա հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերի դահլիճում նստած է:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում