«Ուղերձով  դիմում եմ միջազգային հանրությանը՝  մի՛ լռեք». Նաիրա Զոհրաբյան

Այն, ինչ կատարվում է` անկասելի բերսպրեդել է, ուստի՝ կա՛մ մենք Ձեզ հետ միասին կանգնեցնում ենք այս ոստիկանական կամ ԱԱԾ-ական տեռորը, կա՛մ երկիրը այլևս ապագա չունի, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ԱԱԾ քննիչների կողմից իր աշխատասենյակում ընթացող խուզարկությոններին։

«Ծիծաղելի է մտածել իմ հանդեպ ինչ-որ քրեական գործեր հարուցելու մասին։ Այն հայտնի կինոյի նման՝ ո՛չ պապ եմ սպանել, ո՛չ՝ տերտեր, խիղճս էլ մաքուր։ Պայքարելու եմ մինչև վերջ, որևէ բանից չեմ վախենում ու չեմ ընկրկելու։ Ուղերձով  դիմում եմ հայաստայան և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային հանրութանը՝ մի՛ լռեք, արձագանքեք, տեսե՛ք, թե ի՞նչ է կատարվում երկրում, որովհետև լռությունն ու անտարբերությունը ամենասարսափելի բանն են, որոնք կարող են կործանել։ Եղե՛ք խիզախ, եղե՛ք քաղաքացի և պաշտպանե՛ք ձեր իրավունքները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս