Մեր ընդդիմադիր գործընկերների որդեգրած պահվածքն անպատասխանատու է. Տաթևիկ Հայրապետյան

Մեր ընդդիմադիր գործընկերների որդեգրած պահվածքը արտակարգ դրության ժամանակ բավականին անպատասխանատու է, և առաջիկայում մենք կարող ենք ունենալ ավելի բարդ իրավիճակներ, իսկ նման նեղացկոտ, չհիմնավորված պահվածքը հիասթափեցնում է քաղաքացիներին:

Այսօր՝ մարտի 31-ին, ուշ երեկոյան Ազգային ժողովում շարունակվող արտահերթ հատուկ ընթացակարգով անցկացվող նիստում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Խորհրդարանում քննարկվում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը երկրորդ ընթեցմամբ ընդունելու մասին հարցը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն իր ելույթում նշեց նաև,  որ այս օրենքներում կատարվող փոփոխությունների նպատակն է արտակարգ դրության ընթացքում պարետին տալ հնարավորություններ՝ այս գործիքակազմն օգտագործելով կանխելու վարակի տարածումը երկրում։

«Մենք պետք է կողմ քվեարկենք այս նախագծին, իսկ մեր ընդդիմադիր  գործընկերների պահվածքը բազմաթիվ հարցադրումների տեղիք է տալիս»,- ասաց  պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031