
«Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում GPS լոկացիայով տեղորոշելով մարդկանց տեղանքը՝ միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը»․ Լիլիթ Մակունց

«Այն բոլոր երկրները, որտեղ պանդեմիայով պայմանավորված հայտարարվել է արտակարգ դրություն, պետությունը ձեռնարկում է արտակարգ միջոցներ։ Այդ միջոցառումները ենթադրում են սահմանափակումներ, օրինակ՝ տեղաշարժի կամ այլ, որոնք կան նաև Հայաստանում՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո։ Շատ երկրներում՝ Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ և այլն, GPS լոկացիայով տեղորոշելով մարդկանց տեղանքը, միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբացկության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա ընդգծեց, որ դա բացառապես արվում է արագ արձագանքի համար, որպեսզի կարողանան հնարավորինս արագ մեկուսացնել և կանխել տարածում: