«Ընդդիմությունը ոչինչ չշահեց․ ընդամենը համաճարակի կանխարգելմանը միտված օրինագիծը մի քանի ժամով հետաձգվեց»․ Վաղարշակ Հակոբյան
Թեև ընդդիմությունը չի մասնակցում այսօր արդեն երկրորդ անգամ գումարված ԱԺ արտահերթ նիստին, բայց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ վստահություն հայտնելով, որ նա ուղիղ եթերով հետևում է նիստին։
«Ի՞նչ շահեց պարոն Մարուքյանը իրենց գործելաոճով։ Ես ուզում եմ ասել, որ ոչինչ չշահեց ընդդիմությունը, և ընդամենը համաճարակի կանխարգելմանը միտված օրինագիծը մի քանի ժամով հետաձգվեց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք էլ են նիստից մի քանի րոպե առաջ իմացել դրա մասին։