«Խորհրդարանական ընդդիմության պահվածքն ինձ համար անհասկանալի է»․ Ռուբեն Ռուբինյան
««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից թվով 10-ը գտնվում են Արցախի Հանրապետությունում՝ իրականացնում են դիտորդական առաքելություն։ Այսօր բացակայած պատգամավորների մի մասը եղել են հիվանդ, մի մասը գտնվում են խոցելի խմբում։ Ցավոք, անհրաժեշտություն է առաջացել, որ նրանցից մի քանիսը ներկա գտնվեն և սրանով է պայմանավորված եղել առաջին հատվածի չեղարկումը»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պարզաբանելով, թե ինչու այսօր արդեն տեղի ունեցած արտահերթ նիստում «Իմ քայլը» ուներ բացականեր և ինչու նոր արտահերթ նիստ գումարվեց։
«Այսօր թե՛ վարչապետը, թե՛ պարետը լրացուցիչ ներկայացրել են հարցի հրատապությունը, որով պայմանավորված նախագիծը մտել է ԱԺ օրակարգ»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, որ առաջին նիստի ժամանակ որոշումը չկայացվեց ընդդիմության բոյկոտի պատճառով, և հրավիրել են նոր նիստ․ «Բայց եթե նկատեցիք՝ ընդդիմությունը չկա՝ մի ծիծաղելի պատճառաբանությամբ։ Նոր նայում էի Էդմոն Մարուքյանի լայվը, ասում էր՝ մեզ ուշ են տեղեկացրել, դրա համար մենք չենք գալու։ Նախ՝ բոլոր պատգամավորները նիստի մասին տեղեկացել են նույն պահին։ Խորհրդարանական ընդդիմության պահվածքն ինձ համար անհասկանալի է վերջին օրերին։ Ամբողջ աշխարհում բոլորը միավորվում են այս համաճարակի դեմ պայքարելու համար, և միայն Հայաստանում է, որ քաղաքական ուժերը փորձում են ինչքան պոպուլիստական գործիք եղել ա, որ էսքան ժամանակ չեն օգտագործել, օգտագործում են»։