
Մեքսիկան խստացնում է արտակարգ դրության պահանջները

Մեքիսկայում առողջապահության հարցերով խորհուրդը, որի մեջ մտնում են Առողջապահության նախարարությունը և այլ պետական կառույցներ, հայտնել է երկրի առողջպահության ոլորտում արտակարգ դրության մասին և տեղեկացրել նոր սահմանափակումներ մասին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, արտակարգ դրությունը սահմանվել է 30 օրով, իսկ սահմանափակումները վերաբերում են տարբեր ոլորտներին:
«COVID-19-ի տարածմամբ պայմանավորած՝ ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, որը հանգեցրել է արտակարգ դրության առողջապահության ոլորտում: Առողջապահության նախարարությունը կորոշի բոլոր անհրաժեշտ առաջիկա քայլերը»,-ասված է առողջապահության խորհրդի հայտարարության մեջ:
Առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես Գտելը նշել է, որ մինչև ապրիլի 30-ը կաշխատեն միայն կենսական նշանակություն ունեցող աշխատանքի տեղերը՝ առողջապահությունը, հասարակական անվտանգությունը, ոստիկանությունը, բանակը, կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը և այլն: Իշխանությունները Մեքսիկայի բնակիչներին հորդորում են մնալ տանը, տեղաշարժի խիստ սահմանափակումներ են սահմանված 70-ից բարձր տարիքի անձանց նկատմամբ:
Մեքսիկայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1094 է, մահացածներինը՝ 28: