Բաժիններ՝

«Եկեք՝ մտածենք այս պահին աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու ուղղությամբ»․ Էմդոն Մարուքյան

«Մենք հասկանում ենք, որ մեծ գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումնասիրելու, բազան վարելու, նույնականացնելու, դրանք մարմնից մարմին փոխանցելու համար։ Իսկ մեր երկիրն այսօր գտնվում է սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ առաջարկելով՝ խորհրդարան բերել ոչ թե նման լուծումներ, այլ այնպիսի լուծումներ, որոնք աջակցություն կտրամադրեն դրա կարիքն ունեցող քաղաքացիներին։

«Օրինակ՝ հիմա մարդիկ, ովքեր վարձով են բնակվում, նրանց իրենց տներից հանում են։ Մենք առաջարկություն ունե՞նք նրանց։ Մարդկանց վարկերի վճարելու հետ կապված հարցը մնացել է օդում կախված, մարդիկ, ովքեր չգրանցված աշխատող են, պետական աջակցությունից չեն օգտվում, սովի են մատնվելու, նույն հարցը նրանց է վերաբերում։ Կոմունալներ վճարելու խնդիր ունեն մարդիկ։ Այս խնդիրները թողած՝ ասում ենք՝ եկեք՝ ձեր հեռախոսներով ձեզ տեղորոշենք, այն դեպքում, երբ 400 հոգին արդեն անցել է, և սրա այդ թուլն անցել է»։

Է․ Մարուքյանը նկատեց, որ եթե իշխանությունը վստահության հարցն է բարձրացնում, ապա ինչո՞ւ են օգտվում տարբեր հավելվածներից․ «Ասում եք՝ մեզ վստահեք․ գիտե՞ք՝ ամբողջ կառավարությունը, ամբողջ իշխող խմբակցությունը բոլորն ունեն Signal, Viber, Whats App, և դրանցով են երկրի ներսում խոսում․ բա դուք չեք վստահո՞ւմ ձեր համակարգերին։ Հետևաբար, երբ վստահության հարց է բարձրացվում, դա էլ լուրջ խնդիր ունի։ Եկեք՝ մտածենք այս պահին աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու ուղղությամբ։ Այս նախագծին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է, մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ այն իրավիճակում, որ ինչպես առողջապահական հանձնաժողովի նախագահն ասաց՝ ունի զրոյական ազդեցություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս