
Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից Արցախի շտաբին հայտնել են, որ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը:
ՀՀ փոխադրողի կողմից ս.թ. մարտի 27-ից չի սպասարկվում Գորիս -Ստեփանակերտ-Գորիս կանոնավոր երթուղին։
Նոր կորոնավիրուսային վարակի տարածման վտանգով պայմանավորված, նվազել է «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից վաճառված տոմսերի ընդհանուր քանակը։
Նվազել է նաև ուղևորափոխադրումների ընդհանուր հոսքը․ ԱՀ-ից դեպի ՀՀ սովորաբար մեկնում էին՝ օրական 7-10 թեթև մարդատար տաքսի, ս.թ. մարտի 20-ից մինչև 26-ը՝ օրական 2-4 թեթև մարդատար տաքսի, մարտի 26-ից առ այսօր՝ օրական 1-2 թեթև մարդատար տաքսի։