Բաժիններ՝

«Արտասվեցի, երբ տեսա, թե ինչպես են մարդիկ հիվանդանոցում երգում You’ll Never Walk Alone երգը»․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ:

– Որքա՞ն մեծ է Ձեր հիացմունքը այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կարող մնալ տանը և շարունակում են աշխատել:

– Իմ անգլերենը այնքան էլ լավը չէ՝ այդ ամենը նկարագրելու համար: Սա անհավատալի է, սա հիանալի է: Երեկ ինձ ուղարկել են հիվանդանոցում գտնվող մարդկանց տեսանյութը, երբ նրանք վերակենդանացման բաժանմունքում երգում էին You’ll Never Walk Alone (Դու երբեք մենակ չես քայի) երգը, և ես անմիջապես լաց եղա: Անհավատալի էր:

Սա ցույց է տալիս բոլորին, որ այդ մարդիկ ոչ միայն աշխատում են, այլև անում են դա ճիշտ վերաբերմունքով: Նրանք սովոր են օգնել ուրիշներին, և մենք նույնպես պետք է դա սովորենք, քանի որ մենք սովորաբար մտածում ենք մեր խնդիրների մասին:

Բայց նրանց համար դա ամենօրյա աշխատանք է: Նրանք վտանգում են իրենց, քանի որ օգնում են հիվանդներին՝ լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց: Ես պարզապես չեմ կարող այլևս արտահայտել իմ հիացմունքը, ես պարզապես չեմ կարող,- Կլոպին է մեջբերում The Guardian-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս