«Արցախում թույլ չտաք «պառակտավիրուսի» համաճարակ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կորոնավիրուսային գլոբալ համաճարակի ֆոնին Արցախի գալիք ընտրությունները հսկայական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար։

Համաշխարհային շիլաշփոթից զատ իրավիճակը լրջացել է նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի, հայաստանյան որոշ պաշտոնյաների անթաքույց միջամտությունների եւ Արցախ լարվածության արտահանելու փորձերի պատճառով։

Հակված եմ վստահել Արցախի իշխանություններին համաճարակային իրավիճակի գնահատման հարցում, իսկ ընտրությունների հետաձգման անհրաժեշտության մասին խուճապահարույց ապատեղեկատվական գրոհները, մեղմ ասած, դժկամության եւ ջուր պղտորելու հետեւանք են։

Կարճ ասեմ. Արցախում թույլ չտաք «պառակտավիրուսի» համաճարակ։ Մնացած վտանգները այդքան ճակատագրական չեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031