
Արման Թաթոյանը ցավակցել է Խորվաթիայի գործընկերոջը Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի Հանրապետության օմբուդսման Լորա Վիդովիչին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։
«Խորը վշտով տեղեկացա Զագրեբ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի պատճառով տուժել են քաղաքացիներ և վնասվել են Զագրեբի պատմական շինությունները:
Ընդունեք իմ խորին վշտակցությունը: Ողբերգական երկրաշարժի պատճառով տուժած ընտանիքներին ցանկանում եմ ուժ և շուտափույթ ապաքինում: Այս դժվար պահին քաջություն և տոկունություն եմ մաղթում Խորվաթիայի Հանրապետության ժողովրդին»,- ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ցավակցական հեռագրում։