Բաժիններ՝

«Հենց այս որոշմամբ՝ կալանավորման լայն տարածման և գրավի նեղ մեկնաբանման հարցը լուծվում է»

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դեռևս 2019թ. հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշման ամբողջական կատարման հարցը, որը փաստաբանական համայնքի կողմից շատ սպասված որոշում էր: Հենց այս որոշմամբ՝ կալանավորման լայն տարածման /որպես պատիժ վերածման/ և գրավի նեղ մեկնաբանման հարցը լուծվում է:

Արդարադատության նախարարության մշակած նախագիծը՝ նոր, շատ հնարավոր է դրական զարգացումներ կարող է ապահովել, կլինեն հարցեր որոնք պրակտիկայում վստահ եմ կհստակեցվեն: Իհարկե մինչ ՍԴ որոշումը, մինչ այսօրվա քննարկվող նախագիծը որոշ իրավունքի գերակայությունը որպես սկզբունք դիտարկող Դատավորները՝ կայուն կերպով՝ հղում տալով ՄԻԵԴ նախադեպերին գրավը կիրառում էին որպես ցանկացած ռիսկը զսպող միջոց, բայց ցավոք շատ չէին նման դատավորները: Կրկին եմ ասում շատ կարևոր նախաձեռնություն է, իհարկե այն կարող էր նախաձեռնվել նաև ավելի հրատապ կարգով, քանի որ այս հարցը օրակարգային էր արդեն 2019 թվականի հոկտեմբերից»:

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դեռևս 2019թ. հոկտեմբերի…

Gepostet von Aram Vardevanyan am Mittwoch, 25. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս