Բաժիններ՝

ՀՀ նախագահը կարևորում է Չինաստանի աջակցությունը COVID-19- ի դեմ պայքարում. Global Times

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխող՝  կոմունիստական կուսակցության «Ժողովուրդ» օրաթերթի հովանու ներքո լույս տեսնող՝ ազդեցիկ Global Times անգլալեզու օրաթերթը «Հայաստանի Հանրապետության նախագահը կարևորում է Չինաստանի աջակցությունը COVID-19- ի դեմ պայքարում» վերնագրով հոդվածում անդրադարձել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի մարտի 23-ի հանդիպմանը:

Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Չինաստանի առաջատար դերը ամբողջ աշխարհում COVID-19- ի դեմ համատեղ պայքարում: Երևանում Չինաստանի դեսպան հետ հանդիպմանը նախագահը կարևորել է Չինաստանի հետ համագործակցությունը եւ նշել, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրների հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը շատ էական դեր կարող է ունենալ հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: «Վիրուսի դեմ պայքարում Չինաստանի նախնական հաջողությունն ամբողջությամբ արտացոլել է Չինաստանի կառավարության արտակարգ առաջնորդությունը, չին հասարակության ուժեղ համախմբվածությունը և չին ժողովրդի բարձր  սոցիալական պատասխանատվությունը»,-ասել է նախագահը:

Նա ընդգծել է, որ վիրուսի դեմ պայքարում Չինաստանի աջակցությունը թե՛ խորհրդատվության, թե՛ սարքավորումների և բժշկական պարագաների տեսքով շատ կարևոր է Հայաստանի համար:

Դեսպան Թիանն իր հերթին ներկայացրել է Չինաստանում ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները և խոստացել շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ ՝ վիրուսի դեմ պայքարում հաղթելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս