«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա էր հայտարարել, բայց Հայաստանում քարոզարշավ էր ընթանում». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ` կորոնավիրուսին ի սկզբանե Հայաստանում անլուրջ էին վերաբերվում, ինչը նորություն չէ:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա էր հայտարարել, բայց Հայաստանում քարոզարշավ էր ընթանում»,- ասաց Է. Մարուքյանը:

Անդրադառնալով երեկ խորհրդարանում իր հնչեցրած առաջարկի չընդունմանը, որ արտակարգ դրության պայմաններում պետք է չեղարկվեն ԱԺ նիստերը, Էդմոն Մարուքյանը նկատեց.

«Երբ առաջարկում ենք խորհրդարանի կամ պատգամավորների լիազորության մեծացման հարցը, սա մերժվում է, այդ ժամանակ չեն հիշում, որ սա խորհրդարանական երկիր է, բայց երբ հայտարարում ենք, որ նման ձևով մենք հասարակությանը վատ օրինակ ենք ծառայում, սա դառնում է ինչ-որ հերոսանալու առիթ, որպեսզի մարդիկ ասեն, թե իրենք աշխատելու են, հերոսներ են»:

Նա նաև ընդգծեց, որ Ուկրաինիայի պատգամավոր գործընկերից մեկը երեկ իրեն գրել է, որ այնտեղ երեք պատգամավոր կորոնավիրուսով արդեն վարակվել է:

«Բազմաթիվ երկրներում նիստերն օնլայն են արել, քանի որ ունեն օրենսդրական հնարավորություն, բայց մենք այդ հնարավորությունը չունենք, այսպես կանենք, որևէ խնդիր չեմ տեսնում: Երբ մարդկանց ասում ենք՝ մի հավաքվեք, բայց մենք հավաքվում ենք, մարդիկ դրան արդեն անլուրջ են վերաբերվում»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս