Բաժիններ՝

Վարչապետի հրապարակած բժշկական դիմակը հայկական արտադրության է

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բժշկական դիմակի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ այն արտադրված է Հայաստանում։ Մեկնաբանություններում մի հնդկացի օգտատեր նշել էր, որ «SALUS» ապրանքանիշն  արտադրվում է ոչ թե Հայաստանում, այլ Հնդկաստանում։ Վերջինս, խոսքերի հավաստիությունն ապացուցելու համար, տեղադրել էր բժշկական առարկաներ արտադրող հնդական ընկերության կայքի հղում։

Արդյունքում հարց էր առաջանում, թե, ի վերջո, բժշկական դիմակը հայկակա՞ն, թե՞ հնդկական արտադրության է։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ վարչապետի ներկայացրած դիմակը հայկական արտադրության է։ «Սալյուս» ՍՊ ընկերությունը զբաղվում է բժշկական դիմակների արտադրությամբ արդեն 5 տարի՝ 2015 թվականից։

Կենտրոնի հետ զրույցում՝ ՍՊ-ի սեփականատերը ներկայացրեց նաև ընկերության սեփականության վկայականը՝ համաձայնություն տալով հրապարակել այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031