Բաժիններ՝

Իսպանիայում ամբողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլն անժամկետ դադարեցվել է

Լա Լիգան և Իսպանիայի Թագավորական Ֆուտբոլի Ֆեդերացիան հայտարարել են երկրի առաջնությունն անժամկետ կասեցնելու մասին` կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Ամբողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլը դադարեցվում է անորոշ ժամանակով, մինչև երկրում իրավիճակը փոխվի և կառավարությունը համապատասխան որոշում կայացնի:

Սկզբում տեղափոխվել էին Լա Լիգայի և ստորին դիվիզիաների հաջորդ երկու տուրերը:

Ներկայումս Իսպանիայում կա ավելի քան 29 հազար կորոնավիրուսով վարակվածության դեպք (աշխարհում չորրորդ ցուցանիշը) և 1,813 մահ (աշխարհում երրորդ ցուցանիշը):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս