
Ճապոնիան պատրաստ է միայն մեկ տարով հետաձգել Օլիմպիական խաղերը

Ճապոնիան կարող է միայն մեկ տարով հետաձգել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Այս մասին գրում է Sankei-ն:
Ըստ պարբերականի, կազմակերպիչները միայն մեկ տարով կարող են հետաձգել խաղերը, քանի որ 2022 թվականին պետք է կայանան ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում: Առաջիկա օրերին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց կունենա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ, և շատ բան կախված է հենց այդ զրույցից: