Բաժիններ՝

Վերին Լարսի անցակետում մնացած ՀՀ 140 քաղաքացիները վերադարձել են Հայաստան

Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այնտեղ մնացած ՀՀ 140 քաղաքացիները վերադարձել են Հայաստան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանի իշխանություններն արգելել են օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան, սակայն Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ համագործակցության շնոհիվ ՀՀ վերոնշյալ քաղաքացիները կարողացել են վերադառնալ Հայաստան։

«Ուզում եմ խնդրել Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներին Հայաստան գալու համար օգտվել բացառապես օդային տրանսպորտից»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերոնշյալ դեպքը բացառություն էր և իրականցվել է հայկական կողմի խնդրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031